Ռուսաստանի և Բելառուսի հոկեյի հավաքականները զրկվեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
ՍպորտՏափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) հայտարարել է ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային հանդիպումներին անորոշ ժամկետով կասեցնելու մասին։
Ռուս և բելառուս հոկեյիստները ելույթ չեն ունենա Ֆինլանդիայում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է IIHF կայքը։
Բացի այդ, Նովոսիբիրսկը և Օմսկը զրկված են 2023թ Աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու իրավունքից։
Մրցաշարը պետք է անցկացվեր Ռուսաստանում 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 5-ը։ Առաջիկայում բանակցություններ կսկսվեն մրցաշարի անցկացման նոր վայր գտնելու համար։