Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Վերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ


Ի՞նչ ազդեցություն է ունենում ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսության վրա

Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է իր վատ ազդեցությունն ունենալ տարբեր ուղղություններով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ նշելով այդ ուղղությունները:

Նա նշեց, որ Ռուսաստանից Հայաստան մեծածավալ դրամական հոսքեր կան, օրինակ՝ ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող և այդ հոսքերը դրամով արտահայտված կրճատման վտանգի առաջ են. «Դա նշանակում է, որ այդ մասով մեզ մոտ տեղի կունենա բնակչության գնողունակության որոշակի նվազում: Ռուսաստանից, եթե տարեկան ուղարկվում է 800-1 մլրդ դոլարի տրանսֆեր, հիմա արդեն այդ գումարը էականորեն կկրճատվի և դա ուղղակիորեն կանդրադառնա մեր տնտեսության պահանջարկի, տնտեսական ակտիվության վրա և այլն»,- ասաց տնտեսագետը:

Ըստ վերջինիս՝ երկրորդ լուրջ խնդիրը վերաբերում է արտահամանը: Արմեն Քրոյանը ընդգծեց, որ Ռուսաստանի հետ առևտրի արտահաման աճի տեմպը անցյալ տարի 20%-ից ավելի է եղել, սկայն հիմա ռուբլու արժեզրկմամբ մեր ապրանքները Ռուսաստանում ինքնաբերաբար թանկանում են. «Այս ամենն արդեն իսկ լուրջ խնդիրներ է ստեղծում ապրանք արտահանողների համար: Հրապարակումներ կան այն մասով, որ առանձին կազմակերպություններ առկախում են իրենց արտահանումային պարտավորությունների կատարումը կամ պատրաստի արտադրանքի որոշ ծավալներ նախընտրում են չարտահանել, սպասել, տեսնելու՝ ինչ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա նշանակում է նաև, որ մեր արտահանողները Ռուսաստանում իրենց շուկաները ընդլայնելու հնարավորություն չեն ունենա, ընդհակառակը՝ կրճատման ալիքի սպառնալիքի տակ կհայտնվեն:

Մեր զրուցակիցը նկատեց, որ խնդիր կա նաև ներդրումների հետ կապված. նման անկայուն իրավիճակում ռուսական ընկերությունները կարող են վերանայել արտերկրում, այդ թվում, Հայաստանում իրենց ներդրումային նախագծերը, սահմանափակել կամ հետաձգել դրանք. «Հայաստանում Ռուսաստանը, ըստ էության, խոշորագույն ներդրողներից է, եթե ոչ ամենախոշորը: Իսկ թե հստակ ինչ ծավալի կլինի այս պատերազղմի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա՝ դժվար է ասել, կախված է նարնից, թե ինչ տևողություն կունենա այս կոնֆլիկտը»,- աաց Արմեն Քթոյանը:

Թվարկելով ռուս-ուկրաինական պատերազմի մի շարք բացասական ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա՝ տնտեսագետը մեկ դրական կետ գտավ. «Հայաստան ներմուծված ապրանքի 30%-ից ավելին ռուսական ծագում ունի և ռուբլու արժեզրկմամ, ռուսական ապրանքները մեզ մոտ էլ ավելի էժան կդառնան: Մի կողմից մեր սպառողները ավելի էժան ռուսական ապրանքների ձեռքբերման հնարավորություն կունենան, բայց մյուս կողմից էլ մեր տեղի արտադրողները արդեն շատ ավելի մեծ դժվարությունների կհանդիպեմ ռուսական ներկրողների հետ մրցակցելու հարցում»,- ընդգծեց փորձագետը:

Վերջինս առաջարկեց նաև տնտեսական նմանատիպ խնդիրների համար ավելի երկարաժամկետ լուծում. «Մենք պետք է ավելի ու ավելի նվազեցնենք մեր տնտեսության կախվածությունը օտարերկրյա տրանսֆերմներից, և պետք է ավելի բազմազանեցնենք թե՛ մեր արտահաման ուղղությունները, և թե՛ մշակող արդյունաբերությունը՝ դրանում շեշտադրում անելով ավելի մեծ ավելացած արժեք ունեցող արտադրությունների վրա»,- ասաց նա: 

Փորձագետը հավելեց, որ ստեղծված իրավիճակը կարելի է ծառայեցնել նաև ի շահ Հայաստանի, այսինքն՝ Ռուսաստանը, արևմտյան մի շարք երկրների կողմից ստանալով տնտեսական պատժամիջոցներ, փակ կլինի զբոսաշրջիկների համար և փոխարենը նրանք կայցելեն Հայսատան. «Նախորդ փորձը ցույց տվեց, որ սահմանափակումների պայմաններում ռուս զբոսաշրջիկների մի հատված կար, որը որպես այլ ուղղություն դիտարկեց Հայաստանը. այս անգամ ևս դա կարող է աշխատել: Այո՛, մենք կարող ենք թե՛ բիզնեսում, թե՛ ֆինանսական հատվածում և թե՛ առանձին ծառայությունների, այդ թվում, զբսաշրջության մեջ որպես այլընտրանքային դերակատարում ունենալ, բայց մյուս կողմից էլ մեր զբոսաշրջության բլոկում ազգային, խորքային խնդիրներ ունենք գնի և ենթակառուցվածքների հետ կապված: Այնպես չէ, թե զբոսաշրջիկների ինչպիսի հոսքեր էլ լինի, մենք կկարողանանք դրանք սպասարկել, սակայն Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետ կապված՝ չենք կարող բացառել զբոսաշրջիկների մեծ խմբերի Հայաստան գալը»,- եզրափակեց փորձագետը:

Զվարթ Պետրոսյան

 

 

 
 
 
 
Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին
Ամենադիտված