Թոշակները բարձրացվել են. ում է վերաբերվում նախագիծը
Ուշադրության կենտրոնումԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք՝ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին տարեկան միջինը 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 600 մարդու», - նշել է պատգամավորը։
Նշենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:
Թեմայի վերաբերյալ հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները ամեն տարի արտացոլվում են պետբյուջեի մասին օրենքում:
Ավելին՝ այստեղ