Մնում ա, որ մի հատ էլ հայհոյանք դնեք․ Ազգային ժողովում կրքերը թեժացան, ընդմիջում հայտարարվեց
Ուշադրության կենտրոնումՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ԱԺ հայտարարություն ընդունել՝ կապված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» հետ։ Համապատասխան նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Սեյրան Օհանյանը։
Իր խոսքի վերջում Օհանյանն ասաց՝ առաջարկում են նախագիծը ներառել նիստերի օրակարգ ու քննարկել, հակառակ դեմքում իրենք սա կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում։
«Էս սպառնալիքների տոնը, պարոն Օհանյան, չգիտեմ, թե որտեղից է գալիս»,-ասաց նիստը վարող Հակոբ Արշակյանը։
«Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում»,-հավելեց Ռուբեն Ռուբինյանը։
«Ի՞նչ»,-արձագանքեց Սեյրան Օհանյանւ։
Հակոբ Արշակյանն ասաց, որ պետք է հարգալից լինել, սպառնալից տոնով չխոսել․ «Մնում ա, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ։ Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել»։
Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում պահանջեց։