Ռուս-ուկրաինական բանակցություններն սկսել են
Ուշադրության կենտրոնումԲելառուսի Գոմելի մարզում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում է ONT-ը։
Հհանդիպումը տեղի է ունենում ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին, ստույգ վայրը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հավաստիացրել էր, որ Մոսկվան պատրաստ է խոսել Կիևի ներկայացուցիչների հետ «այնքան ժամանակ, որքան կպահանջվի համաձայնության հասնելու համար»։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները «ամբողջ գիշեր չեն քնել՝ սպասելով ուկրաինական պատվիրակության ժամանմանը»։