Ֆեյսբուքը կարգելափակվի Ռուսաստանում
Ուշադրության կենտրոնումԻ պատասխան Ռուսաստանի կողմից ցուցաբերված ագրեսիայի` Ուկրաինայում ֆեյսբուքը արգելել է ռուսական լրատվամիջոցներին տեղադրել քաղաքական գովազդներ․ «Մենք արգելում ենք ռուսական լրատվամիջոցներին տեղադրել քաղաքական գովազդներ մեր հարթակում, որը կտեսնի ամբողջ աշխարհը»,-իր թվիթերում հայտնել է Նատանիել Գլեիհերը, որը ֆեյբուքի քաղաքական անվտանգության բաժնի գլխավոր ներկայացուցիչն է, այս մասին տեղեկանում ենք ԲիԲիՍի-ից։
Ի պատասխան այս ամենի՝ Ռոսկոմնաձորը սկսել է սահմանափակել Ֆեյսբուքի շահագործումը Ռուսաստանի սահմաններում, իսկ ավելի ուշ՝ փետրվարի 25-ին ՌԴ-ի գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ միասին ճանաչել է Ֆեյսբուքը մարդու իրավունքների և ազատության կործանիչ, ինչպես նաև ազատության սահմանափակում Ռուսաստանի քաղաքացիների համար։