Սթրեսի դեմ պայքար` հնդկահավի օգնությամբ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Հայտնվելով օդանավում, դժվար թե պատկերացնենք, որ այնտեղ հնարավոր կլինի հանդիպել կենդանու, սակայն հենց այդպիսի դեպքի ականատես եղան ԱՄՆ ներքին թռիչքներից մեկի ուղևորներն, ովքեր մադու փոխարեն օդանավի նստատեղերից մեկում տեսան հնդկահավի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հետզհետե ավելի տարածված են դառնում դեպքերը, երբ մարդիկ սթրեսներից ձերբազատվելու համար դիմում են կենդանիների օգնությանը:
ԱՄՆ ծառայողական կենդանիների ազգային ռեեստրի տվյալներով, հոգեբանական այնպիսի օժանդակություն, որոնք մարդիկ սկսել են գտնել կենդանիների մոտ, կարող են տրամադրել պրոֆեսիոնալ հոգեբանները:
Վերադառնալով հնդակահվի դեպքին՝ նշենք, որ նմանատիպ օժանդակության հետքերով հնդակահավ սկսել է խնամել ամերիկուհի ՋոդիՍմոլին: Իսթեր անունով հնդկահավին նա իր հետ տանում է ամենուր.
«Նա ինձ տալիս է միմիայն դրական էմոցիաներ և ամեն անգամ օգնում դուրս գալ սթրեսային վիճակներից»,- բացատրում է Սմոլին: