Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում Մարիա Գևորգյանը 7 հնարավորից հավաքել է 7 միավոր
ՍպորտՇախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, բացարձակ առաջատարը Մարիա Գեւորգյանն է: Նա 7 հնարավորից հավաքելով 7 միավոր` գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 5,5 միավորով Աննա Հայրապետյանն է, 5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը:
Յոթերորդ տուրի պարտիաներում հաղթել են Մարիա Գեւորգյանը, Աննա Հայրապետյանը, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանը, Նարինե Գասպարյանը:
Տղամարդկանց առաջնությունում հունվարի 18-ը հանգստի օր է: