Ռադայում Ուկրաինայում պատերազմը պարտված են անվանել
Ուշադրության կենտրոնումՈւկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» խմբակցության պատգամավոր Իլյա Կիվան կոչ է արել ստեղծել խորհրդարանում բանակցային խումբ և սկսել երկխոսություն՝ պատերազմը դադարեցնելու համար։
Կիվան ուկրաինական պատերազմն անվանել է անիմաստ ու պարտված, որի շարունակությունը մեծ կորուստների է բերելու։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցման առաջին քայլը կարող է լինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև երկրի կառավարության և խորհրդարանի հրաժարականը։ Կիվան երկրորդ քայլն է անվանել բանակցությունների մեջ մտնելը։