Որոնք են եղել Զելենսկու երեք ճակատագրական սխալները
ՀասարակությունՌուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել է Ուկրաինայի նախագահի երեք ճակատագրական սխալները, որոնցով պայմանավորված էլ իրավիճակը հանգել է նման զարգացման։ «Զելենսկին իր նախագահության օրոք շատ սխալներ է գործել՝ քաղաքական գործիչների հետապնդել, ազգայնականներին հովանավորել, լրատվամիջոցներ փակել։ Սակայն դրանք չէ որ իրավիճակը նման զարգացման բերեցին, քանի որ կային երեք ճակատագրական սխալներ, որոնք կատարել է Ուկրաինայի նախագահը»,- ասել է Վոլոդինը, ներկայացնելով, թե որոնք են դրանք։
Ըստ նրա, առաջին ճակատագրական սխալն այն է, որ նա խաղադրույք է կատարել Վաշինգտոնի եւ Բրյուսելի վրա եւ մոռացել է իր երկրի քաղաքացիների շահերը։ Վոլոդինը շեշտել է իր տելեգրամյան ալիքում, որ փոխանակ այն բանի, որ իր երկիրը դարձնել արտա-բլոկային եւ չեզոք, ինչպիսին Ավստրիան է, Շվեյցարիան կամ Ֆինլանդիան, նա ըստ էության Ուկրաինան փորձել է ներքաշել ՆԱՏՕ-ի մեջ։ Դաշինքը սկսել է զենք մատակարարել ահռելի քանակությամբ, Ուկրինան փորձելով վերածել մի տարածքի, որտեղ պետք է պատերազմի հրդեհը սկսվեր եւ մոխրացներ ամեն բան։ Երկրորդ սխալը, ըստ Վոլոդինի, այն է, որ ստանալով Դոնբասյան ծանր ժառանգությունը, Զելենսկին չի կարողացել բավարար կամք դրսեւորել եւ նստել բանակցությունների ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարների հետ։
Ավելին՝ այստեղ