Շախմատային աշխարհը ՖԻԴԵ-ից պահանջում է չեղարկել Օլիմպիադայի անցկացումը Մոսկվայում
ՍպորտՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, ֆեդերացիաների պահանջով կանցկացնի Խորհրդի արտահերթ նիստ եւ կքննարկի այս տարի Ռուսաստանում նախատեսված պաշտոնական շախմատային մրցաշարերը չեղարկելու կամ այլ երկրներում անցկացնելու հարցերը, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
Պատճառը Ռուսաստանի զինվաժ ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Այս տարվա հուլիս-օգոստոսին Մոսկվայում պետք է անցկացվի շախմատի Համաշխարհային օլիմպիադան։
ՖԻԴԵ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն է (լուսանկարում)։