Ռուսաստանը հայտնել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ ոչնչացնելու մասին
Ուշադրության կենտրոնումՌուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական արտադրության 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սևծովյան շրջանում օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:
Ավելին՝ այստեղ