Էրդողանը դատական հայց է ներկայացրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի դեմ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով շուրջ 33 հազար դոլարի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ իրեն հրապարակային վիրավորելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդա-հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում Թուրքիայի նախագահին անվանել է «բռնապետի ծաղրանկար»: