Լուրեր են տարածվում Եղիսաբեթ II-ի մահվան մասին
Ուշադրության կենտրոնումԱմերիկյան Hollywood Unlocked-ի հրատարակությունը հայտնել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին։ Ի պատասխան այս հաղորդագրության՝ բրիտանացի լրագրող Ռիկարդո Բրուքսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Միապետի գրասենյակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին չեղարկել է այս շաբաթ նախատեսված վիրտուալ հանդիպումները։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոտ օրեր առաջ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Նշվել է, որ թագուհին տառապում է թեթև հիվանդությամբ՝ մրսածության ախտանիշներով։
Այնուամենայնիվ, փետրվարի 24-ին Բուքինգհեմյան պալատը հայտնեց, որ թագուհին հետաձգել է իր նախատեսված լսումները, քանի որ նա դեռևս ցույց է տալիս կորոնավիրուսի հետ կապված ախտանիշներ: Այնուամենայնիվ, նա շարունակում է անել այլ ոչ ծանրաբեռնված աշխատանք։