Ասադը պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ շնորհավորել է Իրանին
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացումը մեծ ձեռքբերում է այդ երկրի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ասադը Ռոուհանիին շնորհավորել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կապակցությամբ և Իրանի ժողովրդին մաղթել է հաջողություններ և բարգավաճում: Նա Իրանին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու համար: