Աշխարհում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2015 թվականին գերազանցել Է ռեկորդը. ՄԱԿ
Միջազգային2015 թվականին ամբողջ աշխարհում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը գերազանցել Է ռեկորդային ցուցանիշը՝ ավելանալով 4,4 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ հունվարի 18-ին տարածված հայտարարության մեջ: Ըստ նրա տեղեկատվության ՝ այս ցուցանիշն անցյալ տարի հասել Է 1,18 միլիարդի նշագծին:
Նշվում Է, որ օտարերկրյա զբոսաշրջության մակարդակն աճել Է Եվրոպայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Ամերիկայում: Դրա հետ մեկտեղ ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով 8 տոկոս անկում Է գրանցվել Հյուսիսային Աֆրիկայում:
«Չնայած բազմաթիվ խնդիրներին, զբոսաշրջությունը շարունակում Է աճել,-ասել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:-Մենք միջին հաշվով 4 տոկոս աճ ենք ակնկալում 2016 թվականին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: