Քաղաքաշինության նախարարությունը կազմակերպելու է «Զվարթնոց»-ի վթարային էստակադայի ապամոնտաժման քննարկում
HeaderՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախատեսվում է կազմակերպել հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարութ յան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օդանավակայանի հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժումը, որի թույլտվությունը «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրվել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին:
2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Թույլտվությունը տրվել է հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը: