ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ


Սա արդեն լուրջ է. մեծ պատերազմից «հինգ» րոպե պակաս

1in.am- Ինքնահռչակ Դոնբասի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է բնակչության կազմակերպված զանգվածային տարհանում դեպի Ռուսաստան՝ Ռոստովի մարզ: Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ապահովել տարհանվածներին կացարանով: Ըստ նույն աղբյուրի, Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կտա գրոհի հրաման:

Անկասկած է, և այդ մասին խոսել եմ բազմիցս, որ Ուկրաինայի ուղղությամբ ռազմական սցենարի գործադրման դեպքում Ռուսաստանը գործելու է «Ուկրաինայի գրոհ-սադրանքին ստիպված պատասխանելու» քարոզչական ծածկով: Ուկրաինայի շուրջ հյուսված ռազմա-քաղաքական բարդագույն «փասիանսը» կարծես թե մոտենում է հանգուցալուծման, ընդ որում՝ վատագույն կամ վատթար սցենարով՝ ռազմական տարբերակով: Համենայնդեպս, Դոնբասի բնակչության տարհանման քայլը թերևս որքան որ կարող է լինել ցուցադրական քաղաքական քայլ, այսպես ասած հոգեբանական ճնշում հակառակորդի վրա՝ նրան քաղաքական զիջման մղելու համար, նույնքան էլ դա կարող է լինել իրապես ռազմական գործողությունից, այն էլ բավականին մասշտաբային գործողությունից առաջ արվող վերջին քայլ: Ընդ որում, դա տեղի է ունենում Ռուսաստանում ռազմավարական հեռահարության միջուկային սպառազինության վարժանքներ կազմակերպելու մասին հայտարարությանը զուգահեռ, որ ըստ Մոսկվայի հաղորդագրության մեկնարկելու է փետրվարի 19-ին: Մոսկվայի և Դոնբասի տեղեկությունների ֆոնին, հայտնվեց տեղեկություն Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրից, որ Ուկրաինայի սահմանին կուտակված  ռուսական զինուժի ստորաբաժանումները ստացել են ռազմական առաջադրանքներ՝ ընդհուպ առանձին օղակների մակարդակով:

Այդպիսով, ակնհայտ է, որ ուկրաինական ուղղությամբ իրավիճակը ընդհուպ մոտեցել է լայնամասշտաբ բախման և շատ դժվար է պատկերացնել դրանից խուսափելը, թեև փետրվարի 18-ին Մոսկվայում ընդունելով Լուկաշենկոյին, Պուտինը կարծես թե ակնարկեց, թե լարվածությունից խուսափելու տարբերակը այն է, որ Կիևը ուղիղ բանակցություն սկսի Դոնբասի հետ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը դա համարում է քաղաքական մահվան հավասարազոր, կտրականապես հրաժարվելով այդ տարբերակից: Կհաջողվի՞ խուսափել մեծ բախումից, ինչպե՞ս կօգտագործեն վերջին «հինգ րոպեն» խոշոր խաղացողները, չափազանց բարդ է ասել: ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն կոչ են անում Ռուսաստանին շարունակել բանակցությունն անվտանգության հարցերի շուրջ, սակայն Մոսկվան հայտարարում է, որ պատասխանները չեն բավարարում իրեն և իր պայմաններից որևէ մեկի հարցում չկա ընդառաջ քայլ: Այդ ամենին Հայաստանում հետևում են բավականին տագնապալից հայացքով, միանգամայն հասկանալի քաղաքական և ռազմա-քաղաքական պատճառներով:

Բանն այն է, որ Ուկրաինայի ուղղությամբ մեծ բախումը լի է Կովկասում բավականին մեծ ռիսկերով ու մարտահրավերներով, որոնք առանց այդ էլ մեղմ ասած քիչ չեն: Միաժամանակ, խնդիրները լոկ անվտանգային չեն: Այստեղ կան այլ էական հարցեր: Մասնավորապես, ռազմական բախման դեպքում հաջորդելու է խիստ պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի նկատմամբ: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կյանքում Ռուսաստանի բազմաշերտ դերը, այստեղ առաջանում են ռիսկեր: Արդյո՞ք Մոսկվան հոգացել է տնտեսական պատժամիջոցների դեպքում անվտանգության բարձիկի մասին: Արդյո՞ք Պուտինն այդ խնդիրը փորձել է լուծել Չինաստանի հետ բանակցությամբ, ուր մեկնել էր ձմեռային օլիմպիադայի մեկնարկին: Ի դեպ, օլիմպիադան ավարտվում է երկու օր անց՝ փետրվարի 20-ին: Փաստորեն, Ռուսաստանը «չհարամեց» չինական օլիմպիադան, ինչն ըստ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրների՝ Պուտինին խնդրել էր Սի Ցզինպինը: Արդյո՞ք Չինաստանը խոստացել է օգնել տնտեսական խնդիրների պարագայում, պայմանով, որ Պուտինը հարձակումը հետաձգի օլիմպիադայից հետո: Շատ բարդ է ասել, հատկապես նաև այն փորձագիտական գնահատականների պարագայում, որոնց հեղինակները համոզմունք են հայտնում, որ Սի Ցզինպինը չի աջակցել ռազմական գործողության Պուտինի մտադրությանը:

Հայաստանի համար գլխավոր, հիմնարար հարցը սակայն այն է, որ մեծ բախման պարագայում առաջանալու է բաժանարար շատ կոշտ գծի ձևավորման վտանգ, երբ Հայաստանի առաջ կարող է կանգնել գծից այս կամ այն կողմ լինելու մեղմ ասած խիստ անցանկալի հարց: 2014-ին իրավիճակը դարձյալ սուր էր նույն տրամաբանությամբ, սակայն չհասավ մի աստիճանի, երբ Հայաստանի առաջ կանգնի այդ «դիլեման»: Չնայած տեղի ունեցավ Հայաստանի ու Արևմուտքի հարաբերության որոշակի ճգնաժամ և վակուում, այդուհանդերձ իրադարձությունների հետագա զարգացումը բերեցին լիցքաթափման: Կհաջողվի՞ «լողալ» այս անգամ, երբ Հայաստանի ոտքերից «կախված» են հետպատերազմյան ծանր «կշռաքարեր»: Մի բան անկասկած է, որ Հայաստանն այդօրինակ «դիլեմայից» զերծ պահելու, իսկ վտանգի դեպքում էլ այդուհանդերձ առավելագույնս անվտանգ, կայուն և բարեհաջող «լողի» հարցում օժանդակելու պատասխանատվությունն այս փուլում բոլոր հասարակական-քաղաքական միավորների վրա է՝ իշխանությունից մինչև ամենատարբեր պրոֆիլի և դիրքավորման ուժեր, անկախ նրանց քաղաքական և գաղափարական կողմնորոշումներից, ճաշակներից և միմյանց հանդեպ վերաբերմունքից:

 
ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել
Ամենադիտված