Պուտինը պահեստազորային ՌԴ քաղաքացիների զորակոչի հրաման է ստորագրել
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը ՌԴ պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։
«Պահեստազորի ՌԴ քաղաքացիներին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Զինված ուժերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ծառայության գործակալություններում»,- ասվում է փաստաթղթում։
Կառավարությանը և մարզային գործադիր իշխանություններին հանձնարարվել է ապահովել զորակոչի ուսումնամարզական հավաքների և դրանց հետ կապված աշխատանքների իրականացումը։ Զինված ուժերի պահեստազորից ռուսների հավաքը պլանային միջոցառում է, որն ուղղված է պահեստազորի մարտական հմտությունների կատարելագործմանը, այն անցկացվում է ամեն տարի։ Համապատասխան հրամանագիրը ստորագրում է պետության ղեկավարը։