Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները


Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Արցախի գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։
Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:
Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ:
Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրույցներից ու քննարկումներից պարզվեց, որ կրակոցներ են արձակվում նաև դպրոցի ուղղությամբ և թիրախային են:
Ավելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ տների մեջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Հաճախ են դա հատկապես անում երեկոյան ու գիշեր ժամանակ:
Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ:
Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը:
Այսօր՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց:
Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել:
Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գյուղատնտեսական աշխատանքների համար փորձում են մոտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ: Հնարավորություն չի տրվում վաստակել ընտանիքի եկամուտը. Ակնհայտ է, որ սեզոնային ժամանակով պայմանավորված՝ աշխատանքներ չանելը հանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:
Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմեցին, թե ինչպես ես տեսել, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել են կանայք, երեխաներ ու տարեցներ:
Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ:
Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ, խաթարված է մարդկանց անվտանգությունը, իրական վտանգի ներքո է կյանքը:
Հայաստանի և Արցախի գյուղերի անմիջապես հարևանությամբ հայտնված ադրբեջանական զինծառայողներն ամեն ինչ անում են, որ անհնարինության վերածեն խաղաղ բնակչության կյանքը և այն չվերականգնվի պատերազմից հետո. կրակում են գյուղերի՝ ուղղությամբ, խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների աշխատանքը, ընտանի կենդանիներ են գողանում և այլն։
Բոլոր փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսևորումներով:
Մեզ համար ակնհայտ է, որ այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է, որ միասնական թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:
Քանի դեռ ադրբեջանական իշխանությունները վարում են այս քաղաքականությունը (իսկ նրանց համար սա քաղաքական կյանքի աղբյուր է), չեն դադարելու նաև նրանց զինված ծառայողների ահաբեկչաան բնույթի հանցավոր արարքները, ուստի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ելքն այն է, որ հայկական գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանք չպետք է լինեն, որպեսզի խաղաղ բնակիչներն իրականացնեն իրենց իրավունքները»:

ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը
Ամենադիտված