Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք
HeaderՀՀ մայրաքաղաքում շարունակվում են ժամանակավոր փոսերի վերացման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ պարբերաբար գույքագրելով նաև այն հասցեները, որտեղ համանման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա:
Քաղաքաշինության ոլորտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն այս ուղղությամբ: