Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած 21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել է Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից


Մի՛ փորձեք, թացն ու չորը իրար խառնելով, մրոտել մեր Եկեղեցին. արքեպիսկոպոս Սերովպե Իսախանյան

Blog

Արքեպիսկոպոս Սերովպե Իսախանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այսօր աչքիս ընկավ, որ մի նորելուկ բողոքական քարոզիչ այս օրերին կրկին զառանցել է Տեառնընդառաջի, հայկական Տերնտեսի, տերնտեսի խարույկի մասին եւ սկսել անեծք ու լուտանք թափել մեր ժողովրդի գլխին, կրակն ու խարույկը անեծք համարել, մեր գլխին եկած երկրաշարժն անգամ այդ կրակի պատճառով Աստծո պատիժը համարել եւ այլն։

Երբեմն դժվար է, շատ դժվար է, համբերել, որպեսզի չասես՝ այ չորքոտանի, Հայ Եկեղեցին ու նրա հետեւորդ հայ մարդը կրակին չեն հավատում, չեն երկրպագում, կրակին Աստված չեն համարում։ Քանի՞ անգամ կարելի է սա կրկնել, որ ձեր քառակուսի գլուխները հասկանան սա։ Բավ է, պղտոր ջրում ձուկ որսաք։ Ամոթ ու աբուռ ունեցեք։ Մի՛ խաբեք ժողովրդին։ Մի՛ դարձրեք նրան անգույն ու անդեմ։ Մի՛ փորձեք կտրել նրանց իրենց արմատներից ու ավանդություններից։
 
Մի՛ փորձեք թացն ու չորը իրար խառնելով մրոտել մեր Եկեղեցին։ Հայ Եկեղեցին իր էությամբ ու բովանդակությամբ լիությամբ քրիստոնեական է, իր ուսմունքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի` Աստվածաշունչ Սուրբ Մատյանի հաստատուն հիմքի վրա:
Բայց մեր Եկեղեցին նաեւ ժողովրդի ծոցից ելած ու ժողովրդի մեջ գործած ու ծառայած Եկեղեցի է եւ իր մեջ պահել ու խնամել է նաեւ շատ ու շատ ազգային սովորություններ ու ավանդություններ:
 
Եւ լա՛վ է արել, շա՛տ լավ է արել։ (Այս տողը բոլոր նրանց համար, ովքեր քննադատում են Հայ Եկեղեցու սովորություններն ու ավանդութիւնները, որոնք նախաքրիստոնեական ծագում ունեն)։ Ինչու պիտի չպահեր, չէ որ այդ ավանդությունները մեր գույնն են ու համը, մեր ինքնությունը, մեր արմատն ու հիշողությունը: Մեր պատմությունն են, որը հստակ է, որ չի սկսել քրիստոնեությամբ: Քրիստոնեա դառնալով հայը չի դադարել հայ լինելուց, նախաքրիստոնեական պատմություն ու ինքնություն ունենալուց, չի ուրացել ինքն իրեն:
 
Մենք հին ժողովուրդ ենք, մինչեւ արարչագործության նախաժամանակները հասնող խորը արմատներ ունենք: Եւ այո´, մենք կայինք նաեւ քրիստոնեությունից առաջ եւ հպարտանում ենք դեպի հազարամյակների խորքը գնացող մեր պատմությամբ, «հին-հին դարերից» եկող մեր մշակույթով, ավանդությամբ ու սովորություններով: Ցավոք, դրանցից շատ-շատերը մոռացվել են, վերացել են։ Մի քանի փոքրիկ պատառիկ, փառք Աստուծո, մեր եկեղեցին պահել ու սերունդներին է փոխանցել եւ այսօր էլ փոխանցում է հաջորդ սերունդներին։ Ի՞նչ եք պարազիտի նման փորձում սեւացնել դրանք։ Դրանք ոչ թե անեծք են, այլ օրհնություն, որքան էլ դուք հակառակը բարբաջեք։ Մաղթում եմ, որ ազգաբույր սովորություններն ու ավանդությունները միշտ վառ մնան մեր ժողովրդի զավակների մեջ եւ փոխանցվեն սերնդե-սերունդ»:
Իրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթՆարկոզի ժամանակ 15-ամյա աղջիկ էր մաhացել․ ի՞նչ նորություններ կան գործի մասովԵրևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչելՎրաստանում լրտեսության կասկածանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվելԸնտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել1 օրից ավելի ջուր չի լինիԽոշոր վթար՝ Կոտայքում, բախվել են «Tesla», «Jeep», «Nissan» և 2 «Ford», 7 վիրավnր կա․ ShamshyanՎահագն Խաչատուրյանը և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինԱլիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է. Աբրահամյան Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած 21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութ
Ամենադիտված