Երևանի ուսումնակրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի
Ուշադրության կենտրոնումԵրևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նշել էքաղաքապետ Տարոն Մարգարյանըհունվարի 18-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: