Կենսաթոշակային ապահովման փաթեթով դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունԿառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: «Նախագծով առաջարկում ենք կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս նախագծով սոցիալական խնդիր է լուծվում: «Մեր հայրենակիցների մի մեծ խմբի թոշակային ապահովման պայմաններն էականորեն բարելավվում են: Դա իրավապահ և դատական համակարգն է»,- ասաց Գրիգորյանը: «Կենսաթոշակային ապահովման այս փաթեթով դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակները որոշակիորեն բարձրացվում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: