ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը պայմանավորվեցին ակտիվացնել համագործակցությունը
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը միջուկային ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ամփոփելով Թեհրան կատարած իր այցի արդյունքները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է նաեւ, որ Թեհրանն իր կողմից «լիակատար կոոպերացում» դրսեւորի:
«Ես շատ կառուցողական եւ դրական բանակցություններ անցկացրեցի փոխնախագահ Սալեհիի՝ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար հետ,-նշվում Է նրա հայտարարության մեջ, որը հրապարակել Է միջազգային գործակալությունը:-Մենք պայմանավորվեցինք այսուհետեւ Էլ ամրապնդել համագործակցությունը Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ»: Նրա խոսքով՝ իրանական միջուկայի խնդրի վերաբերյալ համաձայնագրերի կատարման սկսվելուց հետո Թեհրանի հետ գործակալության հարաբերությունները «նոր փուլ են մտել»: «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը՝ պահպանելով անկախությունն ու քաղաքականացումից զերծ մնալը, հիմնվելով փաստերի վրա»,-հավելել Է Ամանոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: