ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանական դիվերսիոն խմբի Սոթք ներթափանցման մասին
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներխուժել Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։