Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»


«Այս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր կառույցներն իրար վրայից գցում են գնաճը զսպելու պատասխանատվությունը, ու չկա ժողովրդի մասին մտածող մի կառույց, որն այս ուղղությամբ կհամախմբի ու աշխատանքներ տանի: Որևէ մեկը մատը մատին չի խփում գնաճը զսպելու համար: Այս կարծիքին է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որը մեզ հետ զրույցում նշվածը հիմնավորելու իր դիտարկումներն է ներկայացրել:

«Չկա համակարգված աշխատանք, որովհետև կառավարությունն ասում է՝ դա ոչ թե իմ, այլ ԿԲ-ի գործառույթն է: ՏՄՊՀՀ-ն ասում է՝ օրենքով ինձ վերապահված լիազորությունների տիրույթում չէ: ԿԲ-ն էլ ասում է՝ առաջարկով պայմանավորված գնաճ է, հետևաբար, իմ գործիքակազմն այս առումով շատ թույլ է, իսկ ինչն ինձ վերապահված է օրենքով, անում եմ, այսինքն՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի՝ առաջարկով պայմանավորված գնաճը ներմուծվող ապրանքների՝ աշխարհում առկա թանկացում է նշանակում: Եթե ԿԲ-ի գործիքակազմը ազդեցության առումով այս տեսանկյունից թույլ է, միևնույն ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացումն ավելի է լարում իրավիճակը, որովհետև փողը թանկացնում են: Հետևաբար, բանկերը վարկերը թանկացնում են, ֆինանսական միջոցները դառնում են խիստ հասանելի, և այս դեպքում տնտեսության վրա չափազանց ծանր ազդեցություն ենք ունենում: Եվ հարց է առաջանում. եթե գնաճն այդ գործիքակազմով չենք կարողանում զսպել, ապա ինչո՞ւ ենք տնտեսությանը վնասում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԲ խորհուրդը կրկին որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 տոկոս: Ի դեպ, Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել գործադիրին. չկան ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: «Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,-ասաց «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նշվածի թիվ մեկ հետևանքը, ըստ մեր զրուցակցի, աղքատության խորացումն է, որովհետև բնակչության եկամուտները չեն ավելանում, բայց մյուս կողմից՝ ծախսերն անընդհատ ավելանում են. «Հետևաբար, տնօրինվող եկամուտն անընդհատ նվազում է, և այդ պայմաններում, բնականաբար, մենք ունենում ենք տնտեսության անկում: Հաշվի առնելով դեկտեմբերին ներկայացված տնտեսական ցուցանիշները՝ տնտեսության բավականին դանդաղ տեմպերով վերականգնում է տեղի ունենում: Մենք անգամ չենք հասել 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Իսկ ներկայիս պայմաններում վերականգնումն էլ ավելի է դանդաղելու, և տնտեսությունը բավականին խոր ճգնաժամի մեջ է հայտնվելու»:

Նաիրի Սարգսյանը նշեց, որ գնաճի առումով իրենց արված ուսումնասիրությունը շատ հատվածական և, կարելի է ասել, սիրողական մակարդակում է, թեպետ որոշակի պատկեր հնարավոր է արձանագրել. «Երբ համեմատում ենք, թե անցած տարի ու այս տարի ինչ գնով էինք ձեռք բերում ձեթը, հացը, ալ յուրը, շաքարավազը, ամենօրյա սպառման ապրանքներն ու հագուստը, շատ դեպքերում տեսնում ենք, որ գործ ունենք անգամ 100 տոկոսը գերազանցող գների աճի հետ: Կան ապրանքատեսակներ, որոնց գնաճը 50, 60 , 70 և անգամ 100 տոկոսն է գերազանցում»:

Այս համատեքստում անդրադառնալով պաշտոնյաների այն հայտարարություններին, թե գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում՝ Ն. Սարգսյանը նշեց. «Պետք է հաստակեցնել՝ ո՞ր մարդիկ, եթե իշխանության ներկայացուցիչները, ապա ճիշտ են ասում: Եթե խոսքը Հայաստանի բնակչության մասին է, ապա անգամ մեկնաբանելու կարիք չկա, որովհետև անլուրջ հայտարարություն է, ու ամոթ է անգամ մեկնաբանելը: Օրինակ՝ ամսական 100 հազար եկամտի պարագայում, երբ ծախսերը նախկինում կազմում էին 50 հազար դրամ, իսկ 50-ն էլ կարողանում էին տնտեսել կամ այլ ծախսեր իրականացնել, այժմ նույն 50 հազար ամսական ծախսերը դարձել են 80 հազար, եթե ոչ 100 հազար և ավելի, որովհետև, ինչպես նշեցի, կան ապրանքներ, որոնց գները կրկնակի ավելացել են: Այս պարագայում ծախսերը կարող են գերազանցել ստացվող եկամտին: Դիտարկենք նաև կենսաթոշակառուների, նպաստառուների շրջանակը: Եթե նրանց եկամտի չափը 25, 30 կամ 45 հազար դրամ է, ապա այն բավարար չէ ամսական անգամ նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերին: Այս դեպքում ի՞նչ լավ ապրելու մասին կարող է խոսք լինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը
Ամենադիտված