Հայ հրաձիգները կմասնակցեն Բավարիայի հրաձգության գավաթի խաղարկությունը
ՍպորտՀունվարի 27-30 –ը Մյունխենում տեղի կունանա Բավարիայի հրաձգության գավաթի խաղարկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի հրաձգության ազգային ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Հայաստանից խաաղարկությանը մասնակցության համար մեկնելու են 2 մարզիչ եւ 8 մարզիկ՝ ատրճանակ եւ հեռացան մարզաձեւերից:
Սեյրան Նիկողոսյանի դիտարկմամբ, աշխարհի փոքր առաջնություն անվանվող խաղարկությանը, սովորաբար մասնակցում են մարզիկներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Հենց այդտեղ ուժեղագույն թիմերը ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին:
Եվրոպայի առաջնությունից առաջ սա կարեւորագույն մրցաշարերից մեկն է, որտեղ կխաղարկվեն ՌԻՕ-2016 օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշեր: Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծեց, որ մոտավորապես 4 ուղեգրի ակնկալիք Հայաստանի հավաքականը կարող է ունենալ: