Արտակարգ. քիչ առաջ հրազենային վնասվածքով մահացած են գտել բոլորիս հայտնի սերիալային դերասանին
Ուշադրության կենտրոնումՀրազենային վիրավորումով մահացած են գտել դերասան Մոզես Ջ․ Մոզլին, որը խաղացել է «Քայլող մեռյալները» հայտնի սերիալում։ Նրա մենեջեր Գեյլ Թեսելն այդ մասին հայտնել է CNN-ին։
Թեսերի խոսքով՝ դերասանի մարմինը հայտնաբերվել է նրա մեքենայում Աթոքբրիջում՝ Ջորջիա նահանգ։ Անհետ կորած դերասանի գտնվելու վայրը պարզելու համար նրա ընտանիքը կապ է հաստատել «OnStar» ավտոմոբիլային ընկերության հետ, որը կարողացել է հետեւել մեքենային։
«Մենք վշտացած ենք նրա մահվան պատճառով, եւ նա առհավետ կմնա մեր սրտերում, եւ մենք շատ կզգանք նրա կարիքը։ Նա հիանալի մարդ էր եւ անսահման տաղանդավոր դերասան։ Իրականում բառեր չկան՝ արտահայտելու Մոզեսի ողբերագական կորուստը»,- CNN-ին հայտնել է Թեսելը։