Ռոուհանին Օլանդի հետ կհանդիպի հունվարի 28-ին
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կհանդիպի հունվարի 28-ին Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sputnik-ը՝ հղում անելով Ֆրանսիայի դիվանագիտական մի աղբյուրի:
«Այո, նախագահ Ռոուհանին Փարիզում կլինի հունվարի 28-ին: Նա հանդիպում կունենա նախագահ Օլանդի հետ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն, իհարկ, կմասնակցի հանդիպումներին»,- ասել Է աղբյուրը:
Ավելի վաղ Իրանի նախագահն ANSA գործակալությանը հայտնել Է, որ հունվարի 25-26-ին այցելելու Է Իտալիա: Նրա խոսքով՝ Իտալիայի ղեկավարության հետ քննարկվելու են էներգետիկայի եւ գիտության ոլորտում համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ներդրումները արտադրության եւ ենթակառուցվածքի ոլորտում:
Ապենիններ ուղեւորության ընթացքում պլանավորված է նաեւ Վատիկանում Ռոուհանիի հանդիպումը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Իրանի նախագահը պետք է Իտալիա այցելեր անցյալ տարվա նոյեմբերի 14-ին, բայց ուղեւորությունը հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: