Դվորկովիչն ակնկալում Է, որ 2 – 3 տարի հետո նավթի գները կաճեն բարելի դիմաց մինչեւ 50 – 60 դոլար
ՄիջազգայինԵրեք տարի հետո նավթի գները կվերադառնան մեկ բարելի դիմաց 50 – 60 դոլար միջին ցուցանիշին: Հունվարի 18-ին այս կանխատեսումն արել Է ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Հոնկոնգի Ասիական ֆինանսական համաժողովի շրջանակներում Bloomberg TV-ին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես կարծում եմ, որ մեկ բարելի դիմաց 50 – 60 դոլար մակարդակն ավելի արդար Է շուկայի համար: Հնարավոր Է՝ 2 – 3 տարի պահանջվի այդ մակարդակին վերադառնալու համար»,- հայտարարել Է Դվորկովիչը: