Իրանը հայտարարել Է, հակառակ պատժամիջոցներին, հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին
ՄիջազգայինԻրանն այսուհետեւ Էլ կմեծացնի երկրի հրթիռային ներուժն ի հեճուկս ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին, որի խոսքից մեջգրում Է անում Press TV-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ Է մտցրել Իրանի վեց քաղաքացիների եւ Չինաստանի մեկ քաղաքացու, ինչպես նաեւ երկու ընկերություններ Արաբական Միացյալ Էմիրություններից եւ մեկ ընկերություն ՉԺՀ-ից՝ Իրանի հրթիռային ծրագրին մասնակցելու համար:
Պատժամիջոցները նախատեսում են ցանկացած ֆինանսական գործառնությունների արգելք այդ անձանց եւ ընկերությունների հետ, նրանց սեփակությունն ու ակտիվները պետք Է սառեցվեն ԱՄՆ-ում եւ Միացյալ Նահանգների բանկերում: Մասնավորապես, «սեւ ցուցակում» են հայտնվել Հոնկոնգում գրանցված Anhui Land group Сo. ընկերությունը, Limited-ը եւ Candid general trading LLC եւ Mabrooka trading co L.L.C ընկերություններն Արաբական Միացյալ Էմիրություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: