Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին

Ռուսաստանը գնում է, իսկ Հայաստանում դատում են հրթիռների համար. Դավիթ Գալստյանի առեղծվածը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զենքի մատակարար ընկերության ղեկավար, Դավիթ Գալստյանի` հանրությանը առավել հայտնի որպես Պատրոն Դավիթ, եւ այլ պաշտոնյաների գործի քննությունը։ Գալստյանին եւ մյուսներին մեղադրում են ժամկետանց եւ անորակ հրթիռներ գնելու, պետությանը 4,6 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ։ Նախաքննական մարմինը, սակայն, մինչ օրս հստակ որեւէ ապացույց չի ներկայացրել, որ այդ հրթիռներն անորակ են եւ ժամկետանց։ Հրթիռների գնման հետ խնդիրներ չի տեսնում նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Իրավիճակի անլրջությունը հասկանալու համար հանրությանը ներկայացնենք, թե ինչ հրթիռներ են դրանք, ինչպես են հայտնվել Հայաստանում, եւ ինչու մինչ օրս այդ հրթիռներն օգտագործվում են թե Հայաստանում, թե այն արտադրող երկրում Ռուսաստանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչեւ 2027 թվականը ստանալու է ՄԻ-28 մակնիշի 98 նոր ուղղաթիռներ, որոնք սպառազինված են լինելու հենց այդպիսի С-8 տեսակի, 80 միլիմետր տրամաչափի հրթիռներով։ Այդ հրթիռները կարելի է արձակել մարտական ուղղաթիռներից, ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներից, ՍՈՒ-34 կործանիչներից։ Հրթիռները մշակել են դեռ անցած դարի 60-ական թվականներին, զանգվածաբար կիրառվել են Աֆղանստանում, որտեղ բարձր արդյունավետություն են ցուցադրել։ Այդ հրթիռները գնում էին խորհրդային, ապա ռուսական սպառազինություն ձեռքբերող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այժմ էլ նույն Ռուսաստանը 9,7 միլիարդ ռուբլի է հատկացրել նույն, 1991 թվականին արտադրված հրթիռներ գնելու համար։

Դավիթ Գալստյանը տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով գնել եւ փոխանցել է 4232 հատ այդպիսի հրթիռ։ Պատերազմից հետո Գալստյանին մեղադրեցին մեկ այլ գործով, սակայն ազատ արձակեցին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը։ Այժմ էլ Դավիթ Գալստյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ այլոց մեղադրում են անորակ հրթիռներ գնելու մեջ։ Իրականում, սակայն, այդ հրթիռները որակյալ են եւ ժամկետի մեջ։

Այս աղմկահարույց գործի առնչությամբ բազում հարցեր են ծագում, որոնց պատասխանները միանշանակ կփարատեն հանրության մեջ սփռվող կասկածները։

Հարց համար 1. Արդյոք Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից եղել են բողոքներ հրթիռների հետ կապված։

-Մինչ օրս ոչ մի բողոք Հայաստանի Պաշտպանության նախարարությունից չի ստացվել, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Ավելին, միայն երեք ամիս փաստաբանների հարցումներից հետո հաստատել են, որ բողոք չկա, իբ անորակ հրթիռները վերադաձնելու առաջարկին պատասխանել են մերժումով, նշել, որ տվյալ հրթիռների կարիքն ունի նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի պաշտանության նախարարությունը սկսել է նույն հրթիռների գնումների գործընթացը, եւ ոչ թե նոր, այլ հենց 1991 թվականի արտադրության։ Արդյո՞ք պատահական է, որ ռազմարդյունաբերական հսկա պետությունը ցանկանում է ձեռք բերել իր երկրում արտադրված եւ այլ երկրներ մատակարարված նույն հրթիռներից առակ մնացորդը։ Իսկ մեր երկրում դիլետանտ դատախազներն ու քննիչները գտնում են, որ տվյալ հրթիռները անորակ են եւ պիտանի չեն օգտագործման։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ժամանակին այդ հրթիռների որոշակի քանակություն գնել է 660 դոլարով, իսկ Հայաստանում գտնվող խմբաքանակի որոշ մասը՝ հատը 1800դոլարով, Ռուսաստանի վերաարտահանման թույլտվությամբ, վաճառվել է այլ երկրի։ Հայաստանում մնացած որոշ քանակ երկրորդ անգամմեր երկրի ՊՆ-ն գնել է 1200 դոլարով, իսկ երրորդ անգամ՝ արդեն ավելի էժան՝ 1100 դոլարով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել զենքի մատակարարին այդ հրթիռները վաճառել այլ գնորդների՝ մեկ հատը 1800 դոլարով, փաստելով, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Հայաստանի ռազմական գերատեսչության կարիքների համար։ Պաշտպանության նախարարության կողմից զենքի գնումների մասին տեղյակ են լինումՀՀ վարչապետը, Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ գնման գործընթացը համապատասխան մարմինների հսկողության տակ է եղել։

Հարց համար 2. Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանըպնդում է, թե ամբողջ քանակությունը պետք է ստուգվեր։ Արդյո՞ք դա այդպես է։

— Ընտրվում է որոշակի քանակ, ընտրությամբ, թե որն են ցանկանում, կամ որն են կասկածելի համարում։ Ստուգվումէ  ոչ թե ամբողջ խմբաքանակը, այլ որոշակի տոկոսը։ Եթե բոլոր հրթիռները ստուգեն, էլ ի՞նչ կմնա, որ Պաշտպանության նախարարությունն ընդունի, առավել եւս օգտագործի մարտական գործողություններում։ Դատախազի հայտարարությունն առնվազն տարակուսելի եւ անհեթեթ է, կամ էլ վկայում է, որ նա չի հասկանում զենքից եւ գործի բնույթից։

Հարց համար 3. Դատախազությունը պնդում է, թե կեղծ փաստաթուղթ կա։

-Նշված հրթիռները ներմուծվել են 2011 թվականին, երեք անգամ գնել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, որոշ խմբաքանակ էլ արտահանվել է։ Ի՞նչ կեղծ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։

Հարց համար 4. Նախաքննական մարմինն ընդունում է 20 տարվա պահպանման ժամկետը։

-91 թվականի արտադրության, առնվազն 30 տարվա պահպանման ժամկետովհրթիռներ են։ Իսկ երեք տասնամյակից հետո յուրաքանչյուր երկիր ինքն է երկարաձգում պահպանմանժամկետը։ Չկա գեթ մեկ փաստ, թե Հայաստանում կա հրթիռների պահպանման ժամկետը սահմանող փաստաթուղթ։ Միացյալ Նահանգները, Ղազախստանը, Բելառուսը, այլ երկրներ, որոնք կայացած եւ հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեն, բոլոր հարցումների համաձայն, իրենք են որոշում երբ եւ որքան երկարաձգեն։ Իսկ այս հրթիռները դեֆիցիտ են համարվում,իրենց տեսակով կարեւոր, ուստի յուրաքանչյուր երկրի նախարարության խնդիրն է կազմակերպել դրանց պիտանելիության երկարաձգումը, պահել հնարավորինս երկար։

Հարց համար 5. Մեղադրող կողմը պնդում է, թե հրթիռները չեն համապատասխանում չափորոշիչներին։

-C-8 հրթիռներն արտադրվել են Ռուսաստանում, ռազմարդյունաբերական համալիրում, ինչպե՞ս կարող են չհամապատասխանել մարտավարա-տեխնիկական բնութագրերին։ Այդ պատճառով էլ փաստաբանական խմբերը պահանջում էին փորաքննություն անցկացնել, ինչը միտումնավոր չարվեց։

Հարց համար 6․ Ինչո՞ւ չեղավ փորձաքննությունը։

— Փորձաքննությունը կտար բոլոր հարցերի պատասխանները, սակայն քննչական մարմինները միտումնավոր չեղարկեցին փորձաքննությունը, ամեն ինչ արեցին, որ գործը հնարավորինս շուտ մտնի դատարան, եւ փակ դռների ետեւում փորձեն խեղել Հայաստանի համար չափազանց մեծ գործեր արած Դավիթ Գալստյանի եւ անվանի զինվորականների ճակատագիրը։

Հարց համար 7. Ասում են, թե այդ հրթիռները չեն կիրառվել պատերազմում։

-Կիրառվել են, կան օդաչուների կողմից տրամադրված տվյալներ որ օգտագործվել են, կրակվել են եւ շատ արդյունավետ։ Ինչի՞ց են վերցրել, թե այդ հրթիռները թիրախին չեն հասել։

Իսկ թե ինչքանո՞վ է անկախ դատարանը, թողնում ենք հանրության որոշմանը։

Արամ Սահակյան

Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում
Ամենադիտված