Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվորեն տարածման ու դրանով պայմանավորված՝ դրական դեպքերի աճ է կանխատեսում։ Արդեն օրական 2 հազարից ավելի դեպք է գրանցվում, եւ սա, ըստ նախարարի, դեռ պիկը չէ։ Պատճառն այն է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի արագ է տարածվում։

Օրեր առաջ՝ հունվարի 22-ին, կառավարությունը՝ ողջ կազմով, նաեւ պատգամավորներ, զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնակցել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, որից մի քանի օր անց՝ հունվարի 26-ին, հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Հետո մամուլում գրվեց այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարակման մասին եւս։ Անահիտ Ավանեսյանը  «Հրապարակ օրաթերթ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ հիվանդության տարածումը վերջին երեք շաբաթների ընթացքում է աճի միտում ցույց տալիս, եւ ավելացրեց, որ շաբաթ օրվա միջոցառումից առաջ եւս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնատար անձինք։ «Ուստի էստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց Ավանեսյանը։

- Բայց վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը համընկավ հենց Պապիկյանի հարսանիքին մասնակցելուց հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Չե՞ք կարծում, որ վարակի տարածման օջախ է հանդիսացել հենց Պապիկյանի բազմամարդ հարսանիքը։

- Տեսեք, այս օրերին գրանցված 2 հազարից ավելի մարդկանց վարակման տարբեր առիթներ կարող են լինել, եւ ինչ-որ զուգահեռ անցկացնելու իմաստ չունի եւ տեղին չէ։

- Իսկ հարսանիքի ժամանակ ռեստորան մուտք գործելիս Ձեզնից QR կոդ պահանջե՞լ են։

- Այո։

- Անձամբ միայն Ձեզնի՞ց, թե՞ հարսանիքի մյուս մասնակիցներից եւս։

- Ես իմ մասին եմ խոսում, այո, ես, ինչպես այդ օրը, դրանից հետո, արդեն ընթացքում ուր որ այցելել եմ, բարեբախտաբար, հարցրել են QR կոդ։

- Թեեւ այսօր բազմամարդ հավաքներն արգելված չեն օրենքով, բայց, հաշվի առնելով վարակի տարածման ռիսկը, զուտ անձնական պատասխանատվության տեսանկյունից չե՞ք կարծում, որ գոնե կառավարության անդամները պետք է այս հարցում զգուշավոր լինեն եւ այդ բազմամարդ հավաքներից խուսափեն, քանզի կարող էր եւ հենց այդ հարսանիքը վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։

- Տեսեք, միանշանակ կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնյաները, առաջնորդվելով այդ՝ ավելի բարձր պատասխանատվության զգացումով, պատվաստման առաջին իսկ հնարավորության պարագայում առաջինն էին, որ պատվաստվեցին։ Հետեւում են բոլոր սահմանափակող միջոցառումներին, դիմակներ կրելուն եւ այլն եւ, նորից եմ կրկնում, ենթարկվում են այս պահին օրենքով սահմանված կանոններին եւ դրա շրջանակներում արդեն իսկ կազմակերպում են իրենց կյանքը, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքացիները։ Հավելյալ բան չունեմ ասելու։

- Բայց, ենթադրաբար, այդ օրը հարսանիքին դիմակ չեն կրել, Դուք էլ չեք կրել, մյուսներն էլ։

- Ես նորից եմ կրկնում, ինչպես Դուք շատ լավ քաջատեղյակ եք, մենք արգելք չունենք սնվելիս, հանրային սննդի վայրերում գտնվելիս դիմակ կրելու։

- Ասացիք, որ այս թվերը դեռ պիկը չեն, էլի եք սպասում թվերի աճի։ Դուք դրան ընդառաջ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք նախատեսում, հնարավո՞ր է նոր սահմանափակումներ եւս կիրառվեն, եւ այս իրավիճակում մահճակալային ֆոնդի խնդիր կարո՞ղ է առաջանալ։

- Իհարկե, հոսպիտալացման տոկոսը դրական դեպքերի մեջ ավելի նվազ է, քան «Դելտա» շտամի պարագայում, բայց մենք հասկանում ենք, որ երբ ունենք 2 հազար 500, հաջորդիվ՝ շատ ավելի մեծ թվեր, մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, հարեւան Վրաստանում երեկ էլ 17 հազար դրական դեպք է գրանցվել։ Եվ արդեն այդ մեծաթիվ դրական դեպքերի մեջ, իհարկե, այդ 5 տոկոսն էլ բավականին մեծ թիվ է կազմում, եւ մենք չենք կարող թեթեւ մոտենալ դրան, բոլորս էլ հասկանում ենք, որ առողջապահական համակարգն այսօր էլ եւ հաջորդիվ գերլարված ռեժիմով պետք է աշխատի, որպեսզի կարողանա պատշաճ բժշկական օգնություն մատուցել։ Մենք ունենք հստակ պլան՝ մեր մահճակալային ֆոնդի ծավալման, եւ ըստ այդ պլանի՝ առաջնորդվում ենք։ Հաջորդ օրերին կարիքի դեպքում կծավալվեն նոր մահճակալներ, քովիդի բուժման մեջ կընդգրկվեն նաեւ այլ բժշկական կենտրոններ։ Այս պահին մենք ունենք մոտ հազար հոսպիտալացված քաղաքացի, որոնք օգտվում են ստացիոնար բժշկական օգնությունից։

- Իսկ նոր սահմանափակումների կամ նոր կանխարգելիչ միջոցառումների հավանականություն կա՞։

- Այս պահին նոր սահմանափակումների մասին արդեն իսկ կազմված նախագծեր չունենք, կարող եմ ասել, որ դեռ պահպանվում է այն ռեժիմը, որը հիմա ունենք։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն SpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Ամենադիտված