Հռոմի պապը Վատիկանում ողջունել Է հազարավոր միգրանտների
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել Է մի քանի հազար միգրանտների, որոնք Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել են կաթոլիկների կողմից նշվող փախստականների օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քահանայապետն ասել Է, որ միգրանտները պատմության, մշակույթի եւ կարեւոր արժեքների կրողներն են, եւ կոչ Է արել նրանց՝ հույսը չկորցնել:
Պապի ելույթի ընթացքում միգրանտները, ներառյալ նաեւ ապաստան հայցողները, թափահարում Էին իրենց երկրների դրոշները:
Ֆրանցիսկոսը քանիցս հորդորել Է եվրոպական երկրների առաջնորդներին՝ հյուրընկալ լինել պատերազմից եւ աղքատությունից փախչող մարդկանց նկատմամբ:
Նաեւ Հռոմի պապը դարձել Է պատմության մեջ երրորդ քահանայապետը, ով այցելել Է Հռոմի գլխավոր սինագոգ, որն անվանում են Մեծ Սինագոգ:
Հռոմի գլխավոր ռաբբի Ռիկարդո դի Սենյին հայտարարել Է, որ պապի այցելությունը հարկ Է դիտարկել որպես այն բանի նշան, որ կաթոլիկների եւ հրեաների միջեւ հարաբերությունները ոչ միայն Իտալիայում, այլեւ ամբողջ աշխարհում վերջին կես դարում բարելավվում են: