Արտակարգ դեպք՝ Երևանում
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 27-ին Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում նշված ենթակայանից հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ ՀԷԿ շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են 67-ամյա Լուսիկ Գ-ին՝ «աջ գագաթային շրջանի կտրած վերք» վնասվածքով։