Պատժամիջոցների վերացումը ՇՀԿ-ին անդամակցելու ճանապարհ Է բացում Թեհրանի համար. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինՊատժամիջոցների վերացումը Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու ճանապարհ Է բացում Թեհրանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին հայտարարել Է Թեհրանում անցկացված հերթական մամուլի ասուլիսում:
«Պատժամիջոցների վերացումը Թեհրանի համար հնարավորություն Է բացում՝ դառնալու Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ եւ հանում Է մյուս սահմանափակումները, որոնց ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը բախվում Էր տարածաշրջանում»,-ընդգծել Է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը:
ՇՀԿ-ի Խարտիայի կանոններին համապատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ներքո գտնվող պետությունն իրավունք չունի լինել ՇՀԿ-ի լիիրավ անդամ: Միջազգային պատժամիջոցների չեղարկմամբ, որոնք սահմանվել Էին ՄԱԿ-ի ԱԽ-ի մի շարք բանաձեւերի հիման վրա, Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու խոչընդոտները վերացված են: Իրանը ՇՀԿ-ի դիտորդ երկիր Է 2005 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA