Իսրայելի նախկին վարչապետ Օլմերտն 8 ամսվա բանտարկության Է դատապարտվել
ՄիջազգայինԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտն ութ ամսվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, տեղեկացնում Է BBC-ին:
Օլմերտը մեղադրվել Է այն բանում, որ 1993-ից մինչեւ 2002 թվականը, լինելով Երուսաղեմի քաղաքագլուխ, իսկ այնուհետեւ՝ առեւտրի եւ արդյունաբերության նախարար, ամերիկացի գործարարից կանխիկ միջոցներ Է ստացել շինարարության եւ քաղաքական գործունեության համար, ըստ որում փողի մի մասը ծախսել Է անձնական նպատակներով:
Մարտ ամսին Երուսաղեմի օկրուգային դատարանը նրան մեղավոր Է ճանաչել դրամական միջոցների ապօրինի ստացման մեջ, պատժի հրապարակումը կայացել Է մայիսի 25-ին:
Օլմերտի փաստաբանները հայտարարել են, որ գանգատարկելու են դատարանի վճիռը:
Էհուդ Օլմերտը 2009 թվականի սկզբին հարկադրված Էր պաշտոնաթողություն խնդրել աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների ֆոնի վրա: Մի քանի կոռուպցիոն գործերի, որոնց կենտրոնում հայտնվել Է նախկին վարչապետը, դատական քննությունները մինչ օրս շարունակվում են: