Ճապոնիայում ձյան տեղումներից 120 մարդ Է տուժել, չեղարկվել են հարյուրավոր չվերթեր
ՄիջազգայինՃապոնիայում չեղյալ հայտարարված ավիաչվերթերի թիվը հասել Է մինչեւ 177-ի երկրի հյուսիս - արեւելքում եւ արեւելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում ձյան սաստիկ տեղումների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնիայի Japan Airlines եւ All Nippon Airways փոխադրողների տվյալներով՝ հունվարի 18-ին չեն կար ողացել մեկնել հազարավոր մարդ: Չվացուցակում փոփոխությունները վերաբերել են հիմնականում ներքին երթուղիներին:
Ինչպես հաղորդել Է Ճապոնիայի Գլխավոր հրշեջ վարչությունը, ձյան տեղումների պատճառով տուժել Է առնվազն 120 մարդ: Նրանց զգալի մասը Տոկիոյի եւ հարեւան Սայտամայի պրեֆեկտուրայի բնակիչներ են: Սաստիկ տեղումների հետեւանքով Հոնսյու հիմնական կղզու արեւելքում եւ հյուսիսում տրանսպորտային կոլապս Է տեղի ունեցել: Ճապոնիայի JR East երկաթուղիների գործարկու-ընկերությունը հայտնել Է տասնյակ գնացքների ուղերթներ չեղյալ հայտարարելու մասին, որոնք առավելապես մեկնում Էին Տոկիոյից դեպի երկրի լեռնային շրջաններ:
Բարդ իրավիճակ Է նաեւ կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջանների հիմնական մայրուղիներում. մի քանի լեռնային հատվածներ են փակված Նագանոյի եւ Յամանասիի պրեֆեկտուրաներում: Տոկիոյի ոստիկանությունը հայտնել Է բազմաթիվ մանր ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Տոկիոյում ձյան ծածկույթի բարձրությունը կազմում Է 5 – 6 սանտիմետր: Հոնսյու կղզու հյուսիսում եւ Հոկայդո հյուսիսային կղզում սպասվում են ձյան 80 սանտիմետր տեղումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: