Հրթիռ է պայթել Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ
HeaderՔաբուլում Իտալիայի դեսպանության մոտ հրթիռ է պայթել հունվարի 17-ի երեկոյան՝ այն հանդիպման սկսվելուց մի քանի ժամ առաջ, որի ընթացքում քննարկվելու է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է դեսպանատան պահապաններից մեկը: Afghan Tolo News հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երևում է, որ հրշեջ մեքենաներ և զինվորականներ են կանգնած դեսպանատան մերձակայքում:
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հունվարի 18-ին Քաբուլում կվերսկսեն բանակցությունները՝ քննարկելու ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Reuters-ը հաղորդել է, որ «Թալիբանը» դեռևս չի հայտարարել խաղաղ գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: