Արտակարգ դեպք Սյունիքի մարզում
ՀասարակությունԵրեկ՝ ժամը 23:00–ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: