Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Վերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ


Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ինձ համար չի ավարտվել։ Ես երկար ժամանակ պարզապես չէի կարողանում աշխատել, որովհետեւ տղաս անհայտ կորած էր։ Մեկ տարի անց հաստատվեց, որ Դավիթս զոհվել է։

Ես հասկացա, որ իմ զգացմունքներն այլեւս չեն փոխվելու։ Մեկ ու կես տարվա ընթացքում ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել ցավին զուգահեռ։ Հիմա մենք հայտնվել ենք զուգահեռ իրականություններում. մի իրականության մեջ կյանքը շարունակվում է, կարծեք, ոչինչ չի պատահել, մյուս իրականության մեջ եղել է պատերազմ, մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի ամբողջ սերունդ, ես կորցրել եմ իմ որդու սերունդը, եւ այն, ինչ մնացել է այդ սերնդից, ինձ համար հիմա թանկ մասունք է, եւ այն, ինչ ես կարող եմ անել իմ աշխատանքով, ուզում եմ անել հենց իրենց համար։ 

Երկար ժամանակ ադրբեջանցիներն այդ հատվածում որոնումներն արգելում էին։ Հետո, երբ որոնողական աշխատանքները սկսեցին, ոչ մեկին չգտան։ Մի քիչ հույս արթնացավ, որ գերի են տարել։ Էդպես մինչեւ 2021թ. մարտի 19-ը, երբ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի մոտ մարմիններ հանձնեցին։ Այստեղ էր նաեւ իմ տղայի բանկոմատի քարտը։ Ծնողներից մեկը զանգեց, ասաց՝ էրեխեքի մարմինները բերել են, Դավիթի կոդը 17 65 է։ Բայց քանի որ ԴՆԹ-ի պատասխանը դեռ չկար, հարազատներս ինձ հույս էին տալիս։
Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք։

Ես մի քանի անգամ վերապրել եմ իմ տղայի մահը։ 2020-ի հոկտեմբերի 16-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 27-ը իմացա դժոխքի բոլոր գույները, բոլոր մանրամասները։ Ես էդ անտառներում եմ ապրել երկար ժամանակ, ամեն օր պատկերացնում էի՝ ոնց են մրսում, ոնց է ցավում, քամին ոնց է մտնում ողնաշարիդ մեջ։ Երբ մտածում էի, որ գերի է, մի կողմից դա հույս էր, որ տղայիս նորից ողջ կտեսնեմ, մյուս կողմից ուսումնասիրում էի Բաքվի բանտերը, ամեն վայրկյան պատկերացում էի՝ ինչ պայմաններ են, ոնց են տանջում, ոնց են նվաստացնում։  

Հետո եկավ մի փուլ, որ «ո՞ւր ես, Դա՛վ» հարցից փորձում էի չխելագարվել։ Երբ Վարանդայի օդանավակայանը սարքում էին, ինձ թվում էր՝ էրեխուս մասունքները մնացին դրա տակ, ու վերջ։ Ու եկավ մի պահ, որ ասում էի՝ թող լինի մարմինը, թող լինի մի քանի մասունք, միայն թե ես դա ունենամ։ Ինձ համար ամենասարսափելին այն էր, որ այդ անորոշության մեջ եմ մնալու ամբողջ կյանքում։

Զգացմունքների մեջ այնքան վերեւ-ներքեւ էի արել, որ արդեն ուզում էի կայուն ցավ լինի։ Թող մեծ, սարսափելի, բայց կայուն ցավ լինի։ Ես սկսեցի դա ուզել, սկսեցի դրան սպասել։

Հուղարկավորությունից հետո եղավ հենց դա՝ մեծ, բայց կայուն ցավ։ Ես գիտեմ դրա հետ ինչպես վարվել, ես արդեն գիտեմ՝ Դավը որտեղ է, էլ չեմ փնտրում, չեմ փորձում չխելագարվել։ Ես ուղղակի սովորեցի ապրել իմ ցավի հետ, եւ չեմ էլ փորձում հաղթահարել, հրաժարվել դրանից։ Ինչի՞ց հրաժարվեմ՝ Դավիս կարոտի՞ց, հիշողությունների՞ց։ Ինքն իմ կյանքի ամեն ինչն էր, ես ինքս ինձնից հրաժարվել չեմ կարող։ Եթե ես 20 տարի վայելել եմ այդ երջանկությունը, որի անունն էր Դավիթ, ուրեմն, հիմա էլ եմ վայելում, ես հիմա էլ Դավիթի մաման եմ, ու դա ինձնից ոչ ոք չի խլի։ Ես հասկացա, որ «կյանք» բառի բուն բովանդակությունը մարդը կարող է զգալ հենց այս ցավերի մեջ։ Ցավից պետք չէ վախենալ։ Եթե գալիս է, պետք է արժանապատիվ ընդունել եւ հետեւություններ անել։Միայն մի բան եմ խնդրում. զավակ կորցրած ծնողներին երբեք մի ասեք «կյանքը շարունակվում է» արտահայտությունը։ Ավելի վիրավորական, ավելի ցավոտ բան չեք կարող անել։ Երեխա կորցրածներս ուրիշ իրականության մեջ ենք ապրում, որտեղ կյանքի ու մահվան սահմանները լղոզվել են։ Ինձ համար կյանքը շարունակվում է այնտեղ, որտեղ որդիս է, ու չգիտեմ՝ կյանքն էնտե՞ղ է, թե՞ էստեղ է, ավելի շատ էնտե՞ղ եմ, թե՞ էստեղ։

Ես գիտեմ, որ ցավի հետ հնարավոր է ապրել ու բեռ, ցավ չդառնալ մյուսների համար։ Ես գիտեմ, որ այդ ցավով հանդերձ՝ կարող եմ օգնել ուրիշներին։ Ինձ թվում է՝ հիմա Դավն է այդ ուժը տալիս ինձ։

Ալիս Գեւորգյան

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը
Ամենադիտված