ՀՀ ՊՆ-Ն նոր հայտարարություն տարածեց..Ինչ է սպասվում հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը
Ուշադրության կենտրոնումԿառավարությունը հունվարի 13-ի նիստին որոշում ընդունեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված
շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:Որոշման համաձայն՝
վարժական հավաքներին կներգրավեն մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային

և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային
միջոց։Սահմանվել է նաև, որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածում ներգրավված համապատասխան տրանսպորտային միջոցը ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի կողմից կարող է փոխարինվել նույն տեսակի այլ տրանսպորտային միջոցով՝ համաձայնեցնելով տրանսպորտային միջոցը ներգրաված մարմնի հետ: