ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն
ՍպորտԿայացավ ՀՀ Ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը:
ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով և, վաստակելով 52 միավոր, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն: Առաջնությունում մնացել է անցկացնել ընդամենը մեկ հանդիպում՝ 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի»- «Թալգրիգ» հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 30-ին:
Անկախ այդ հանդիպման արդյունքից՝ առաջնության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց «Թալգրիգը», «Գյումրին» երրորդն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: