Ռաֆիկ Մանուկյանը՝ Թախթիի Գավաթի հաղթող
ՍպորտSport.news.am-ը գրում է .
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Մանուկյանը դարձել է 1956թ. օլիմպիական չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի միջազգային հեղինակավոր հուշամրցաշարի ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-իկայքը:
80 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը առավելության է հասել իրանցի Ֆալահ Մեհդիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Թեհրանում անկացված մրցաշարում 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանին նվաճել էր բրոնզե մեդալ:
Թախթիի գավաթի 36-րդ խաղարկությունում առաջին տեղ գրաված ըմբիշը կստանա 3 հազար դոլար պարգեւավճար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000, 6-րդը՝ 500: