Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Հալվու՞մ է արդյոք ռուս-ամերիկյան սառույցը

Blog

Հայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Այսօր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության համակարգող Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ Մոսկվան ցանկություն ունի Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով և հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները կարող են վերացվել արդեն այս տարի:

Եթե հաշվի առնենք աշխարհում ծավալվող ներկա իրավիճակը և Ռուսաստան-Արևմուտք հակասությունները, ապա ԱՄՆ-ի այս քայլը կարելի է շատ կառուցողական համարել: Պետք է ընդունել, որ սա յուրահատուկ մեսիջ էր` ուղղված Ռուսաստանին:
Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ-ի այս հայտարարությունը ռուս-ամերիկյան վատթար վիճակում գտնվող հարաբերություններում առաջին դրական քայլը չէ: Առաջինը կարելի է համարել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Օբամայի և Պուտինի միջև տեղի ունեցած գաղտնի պայմանավորվածությունը, որից հետո Ռուսաստանը սկսեց իր գործողությունները Սիրիայում: Այս իրադարձությունը և ընդհանուր թշնամու (ԻԳԻԼ) առկայությունը նախանշեցին ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա հսկա սառույցի հալոցքի սկիզբը:

Իսկ Պետքարտուղարության վերջին հայտարարությունն էլ եկավ ամբողջացնելու այն կարծիքը, որ Ուկրաինայի արևելքի հարցում էլ կա Ռուսաստանի հետ տեսակետների մոտարկում: (Հետաքրքրական է, որ սեպտեմբերի 30-ին Նյու-Յորքում տեղի ունեցած Պուտին-Օբամա հանդիպման հետ կապված, կարծիքներ հնչեցին, որ կողմերի միջև տեղի է ունեցել Սիրիայի և Ուկրաինայի «փոխանակում»: Այսինքն, կողմերը պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի հակադարձում ռուսական ներկայությանը Սիրիայում, իսկ դրան ի պատասխան Ռուսաստանը թույլ է տալիս, որ Ուկրաինայի արևելքը անցնի Կիևի հսկողության տակ):

Այս ամբողջ պատմության մեջ մի հետաքրքիր իրողություն ևս կա: Ինչպես գիտենք արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ սկսեցին կիրառվել 3 փուլով: Նախ, երբ Ռուսաստանին միացավ Ղրիմը, ապա, երբ Ռուսաստանին մեղադրեցին Բոինգ 777-ին հարվածելու մեջ, և ի վերջո միայն` Դոնբասի և Լուգանսկի դեպքերի հետ կապված: Սակայն ի՞նչ է ստացվում հիմա. Ղրիմը Ռուսաստանի կազմում է, Բոինգի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, սակայն ԱՄՆ հայտարարում է, որ այս տարի կարող են վերացվել պատժամիջոցները: Սրանից կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ն էլ է բավականաչափ շահագրգռված պատժամիջոցների վերացումով և պատրաստ է, միայն Ուկրաինայի արևելքի հարցի լուծման ի պատասխան, վերացնել 3 փուլով կիրառված պատժամիջոցները:

Այս դեպքում էլ սակայն, մեկ այլ հարց է առաջանում: Ինչու՞ է ԱՄՆ-ն այդքան շահագրգռված ռուսական պատժամիջոցների վերացումով: Եթե խորը դիտարկենք ստեղծված իրավիճակը և հանգամանքները, հասկանալի է դառնում, որ եթե ԱՄՆ-ին մնար, ապա նա շատ երկար կպահպաներ պատժամիջոցները և այդ կերպ կհյուծեր Ռուսաստանին: Բայց չէ որ, ԱՄՆ-ն գտնվում է Ռուսաստանի հետ մեծ տնտեսական և վառելիքային շահեր ունեցող Եվրոպայի մշտական ճնշման տակ, որն օր առաջ ցանկանում է, որ լինի փոխզիջում և հանվեն բոլոր պատժամիջոցները:
Հ.Գ. Կարծում եմ վերոնշյալից լավագույն օրինակ դժվար է բերել, ցույց տալու համար, որ միաբևեռ աշխարհակարգը վերջնականապես կնքել է իր մահկանացուն:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված