Ռիհանային բրենդների գովազդի համար «ամենահարմար» աստղ են ճանաչել (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ինչ էլ գովազդի Բարբադոսից գեղեցկուհի Ռիհանան, ապրանքն անմիջապես վաճառվում է, գրում է elle.ru-ն։
Այդ եզրակացության են եկել The NPD Group’s Brandlink-ի վերլուծաբանները, որոնք հաշվել են, թե ով է աստղերից ավելի շատ օգուտ բերում գովազդատու բրենդներին վաճառքների ավելացման առումով:
Այս եզրակացությունը, սակայն, զարմանալի չէ. երգչուհուն երկրպագուները գնահատում են ոչ միայն տաղանդի և գեղեցկության համար, այլև նորաձևության հոտառության համար, որի շնորհիվ Ռիհանան հեշտությամբ խաղում է թրենդների հետ: Այդ պատճառով բրենդների մեծ մասը՝ Puma-ից մինչև Dior, երազում է Ռիհանայի հետ պայմանագիր ունենալու մասին։
Նրա գործընկեր Բեյոնսեն նրան մի քանի դիրքով զիջում է համագործակցության համար ցանկալի աստղերի վարկանշային ցանկում:
Հաղորդվում է նաև, որ Ռիհանայով գրավված լսարանի բնութագրերից ելնելով՝ պարզվել է, որ չափազանց հաջողակ կարող էր լինել Ռիհանայի համագործակցությունը Jeep ավտոմոբիլային ապրանքանիշի հետ։



