Թուրքիան գրոհում է Հայաստանի վրա
Ուշադրության կենտրոնում
Թուրքիան նպատակ ունի խաթարել ՀԱՊԿ հեղինակությունը եւ Ադրբեջանի օգնությամբ ռազմական սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։
«2022 թվականի հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները երբ մանրակրկիտ ուսումնասիրում ենք, ապա ավելի լայն կոնտեքստով հետեւյալ պատկերն է ձեւավորվում․ 2022 թ․ հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ՀԱՊԿ-ը, որտեղ նախագահում է Հայաստանը, արձագանքելով Ղազախստանի իշխանությունների կոչին, որոշում է կայացնում այդ երկիր կոլեկտիվ խաղաղապահ ուժեր ուղարկել։ Այդ քայլին Անկարան արձագանքում է Թուրքիայի նախագահի խորհրդական Իհսան Շեների բերանով, Ղազախստան խաղաղապահ զորակազմի ուղարկելը անվանելով այդ երկրի օկուպացիա Ռուսաստանի կողմից։
Ավելին՝ այստեղ