Մալայզիայում ԻՊ-ի զինյալ է ձերբակալվել
ՄիջազգայինՄալայզիայի ոստիկանությունը հունվարի 15-ին ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալի, ով պատրաստվում էր երկրում ահաբեկչություն իրականացնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կասկածյալը ձերբակալվել է Կուալա-Լումպուրի կայարանում. նա խոստովանել է, որ պատրաստվում էր իրեն պայթեցնել: Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են զենքեր և փաստաթղթեր, որոնք վկայում են, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է:
Հունվարի 15-ին Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել էր երկրում ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ' պայմանավորված աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցող ահաբեկչություններով: Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել այն վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ կան՝ կանխելու ահաբեկիչների քայլերը երկրում: