Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի


Ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին, կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ. Հռիփսիմե Ստամբուլյան

Հասարակություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Հռիփսիմե Ստամբուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, գազի սակագնի հնարավոր թանկացմանը և դրա հետևանքներին։

- 2022 թ.-ը սկսեցինք էկոնոմիկայի նախարարի բարձր կանխատեսումներով՝ կապված հունվարի երեքից աշխատանքային օրերի մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանով հանգստյան օրերի կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

- 2022թ.-ը մեկնարկեցինք նաև մի քանի այլ իրադարձություններով ու փաստերով: Ադրբեջանական ուժերը հերթական ագրեսիա կիրառեցին Հայաստանի սուվերեն տարածքում: Աննկարագրելի ցավ է՝ կրկին զոհեր ունեցանք: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին…

Մեկ այլ փաստ. տարին սկսեցինք պաշտոնական վիճակագրական գերատեսչության կողմից տրված գնահատականով, համաձայն որի Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 %, առանձին ապրանքախմբերին՝ ընդհուպ մինչև 40 %:

Տարին մեկնարկել ենք հոսանքի և ջրի սակագների, գազի սակագների փաստացի և սպասվող թանկացումներով:
Սրանք իրողություններ են, որոնք պատճառահետևանքային ամուր կապի մեջ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Ամենից առաջ, հնարավոր չէ տնտեսական զարգացման կամ առհասարակ կայունության մասին խոսել, եթե չունես անվտանգային միջավայր:

Չգիտեմ՝ որքանով է ադեկվատ այս պայմաններում հանգստյան օրերի կրճատումը տնտեսական աշխուժության նախադրյալ համարելը, բայց հիշեցնեմ, որ այդ կանխատեսումներն արվում են մի մարդու կողմից, ում նախորդ անփառունակ կանխատեսման նախադեպին ծանոթ ենք: Եվ առհասարակ, երևի ժամանակ է պետք՝ հասկանալու, գուցե սա՞ էլ մարդկանց հույս տալու կարիքից է բխում:

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: Հիշենք, որ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Սակայն, ներքին սակագների վերանայման հայտի խնդիր, այնուամենայնիվ եղավ: Ի՞նչ հետևանքներ կունենա սակագնի թանկացումը հասարակական և տնտեսական կյանքի վրա:

- Նախ նշենք, որ գազի գինը սահմանին և ներքին սակագները անջատ պետք է դիտարկել: «Գազպրոմ Արմենիայի» հայտն անակնկալ չէր, քանի որ նախորդ անգամ, երբ ՀԾԿՀ-ը հայտը մասնակի հաստատեց, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց խնդիրներն այսպիսով ևս մասնակիորեն են լուծվում: Եվ այսօր, փաստացի մենք ունենք գործընթացի տրամաբանական շարունակություն: Ամենայն հավանականությամբ, մենք ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին: Ընդ որում, նշանակություն չունի, թե այս անգամ ինչ մեխանիզմներով ինչ լուծումներ կտան հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե սակագինը շարքային քաղաքացու համար չի ավելացել: Արդյունքը չի փոխվի դրանից:

Բայց ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագնի հետ կապված վերջին տարիներին անընդհատ անորոշությունները, թանկացումները, տեղի են ունենում մի իշխանության օրոք, որը պնդում էր, թե գազը պետք է էժանանա: Այսինքն, ականատես ենք լինում այս իշխանության կողմից կիրառված հերթական մանիպուլյացիայի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք իսկապես շատ մեծ են լինելու: Կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ:

Այս անընդհատ շարունակվող բացասական միտումները կանգ չեն առնելու, քանի դեռ ունենք այս իշխանությունը: Ո՛չ ՀՀ քաղաքացին, ո՛չ բիզնեսն այլևս ի զորու չէ դիմակայելու Հայաստանի անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյական շարունակվող պարտությանը:

Տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նոր պարտքի ներգրավմանը:

- Այս իշխանությունն առհասարակ անում է այն ամենն, ինչից ժամանակին՝ որպես ընդդիմություն, ամենաշատն էր դժգոհում: Այն, որ նոր վարկի նպատակը բյուջեի պակասուրդը լրացնելն է, ինքնին խոսում է այս իշխանության կառավարչական ունակությունների ու կարողությունների որակի մասին: Մի կողմից հաստատում են հավակնոտ, իրականությունից կտրված բյուջե, որով նախատեսվում է մեծացնել եկամուտները: Մյուս կողմից հենց տարվա սկզբից բյուջեի պակասուրդի հարցը լուծելու համար նոր պարտք են վերցնում՝ դրանով իսկ հաստատելով 2022թ. բյուջեի նախագծի անիրատեսականությունը:

Բայց ամենից զատ, ի վերջո, ցանկացած նոր պարտավորության մարման պատասխանատվությունը կրում և կրելու է ՀՀ քաղաքացին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ներգրավվող միջոցները ծառայեցվեն ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ՝ նոր արդյունքի ստեղծմանն ուղղվեն: Այսինքն պետական պարտքի անընդհատ աճի հիմնախնդիրը հենց դրանց արդյունավետ ուղղորդումն է, ինչը մենք չենք տեսնում:

Եվ իհարկե, գոյություն ունի նաև արտաքին պարտք-ՀՆԱ այսպես կոչված «վտանգավոր շեմի» խնդիրը, որին մենք մոտ ենք։

Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում Մեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված